2025 թ մարտին լույս տեսած Ջոնաթան Էլիոթի
«Հետհաշվարկ» գիրքն եմ կարդում:
Հեղինակը տալիս է համաշխարհային էլիտայի ներկա բուրգի հետևյալ կառուցվածքը.
1 -ին՝ Միապետական ընտանիքների ակումբը,
2 -րդ՝ Վատիկանը,
3 -րդ՝ Հրեական, Հայկական և Լիբանանյան սփյուռքը:
4 -րդ՝ Բանկերի համաշխարհային խորհուրդը:
Հարց՝ համաշխարհային էլիտայի արդի բուրգի կառուցվածքում հստակ
տեղ ունենալով, լիբանանյան սփյուռքն էլ աջակից, ինչու՞ ենք այս օրին:
Կարդացեք ու կտեսնեք, թե Հայ Առաքելական Եկեղեցին ինչու է հենց հիմա՝ Հավաքական Արևմուտք - Ռուսաստան հակամարտության ժամանակ, ոմանց աչքի փուշը դարձել:
Կարդացեք ու կհասկանաք, թե իրենից ինչ ուժ է ներկայացնում մեր եկեղեցին, որպես համասփյուռ ցանցային գործող կառույց:
ՈՒ պարզ կդառնա, թե ՌԴ նախագահ Պուտինն ինչի՞ համար մեր վեհափառին
պետական շքանշանով պարգևատրեց և դա որքան դուր չեկավ ՌԴ հակառակորդներին՝ Արևմուտքին:
Դուր չեկավ նաև Արամ Առաջինին, բայց ոչ որպես Անթիլիասի կաթողիկոս, այլ որպես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ... քանզի նա էլ այդ պաշտոնում լինելով, որոշակի շրջանակների շահեր է սպասարկում (թե չէ Թրամփի շունը կատաղել էր, դեռ Սպիտակ տուն մի կարգին չմտած, զանգեր Արամ կաթողիկոսին):
Ե՞րբ ենք մեր ուժը մեր երկրին ծառայեցնելու:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ